Արցախում սահմանել են միրգ-բանջարեղենի վաճառքի թույլատրելի ամենաբարձր գները

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները։

Լոլիկ՝ 700 դրամ, չերրի տեսակը՝ 1000 դրամ, վարունգ՝ 500 դրամ, նազրվան՝ 650 դրամ, բիբար 700 դրամ, խաղող 1200 դրամ։