Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նսիտում 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։

Արցախում իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։