«Լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու, կեղծ են

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։

Հետևաբար. բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու, կեղծ են։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

  1. Կապիտուլյանտի հեռացում։
  2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
  3. Հայաստանի ազգային պետականության պահպանում։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից