Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. ԱԳ փոխնախարարը՝ Ալիևի հայտարարությունների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն՝ իր քաղաքական կյանքի առաքելության մասին:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր…», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։

Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը: