«Շրջափակման դիմաց շրջափակում»․ Կիպրահայերը արգելափակել են ադրբեջանական «Գաբալա» Ֆ/Ա-ի ավտոբուսը՝ ի նշան բողոքի (տեսանյութ)

Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաք Նիկոսիայում՝ հաջակցություն Արցախի, որտեղ Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլի թիմը հանդիպել է Կիպրոսի «Օմոնիա» թիմին։

Տեղական «Արձագանք մեդիա» լրատվական կայքի փոխանցմամբ, մի խումբ հայեր, հաջակցություն պաշարված Արցախի, դիմել են ցուցադրական ակտի։

Որպես նշանաբան ունենալով՝ «Շրջափակման դիմաց շրջափակում», խաղի ավարտին, 50 կամավորներ փակել են այն դարպասը, որից ադրբեջանցիների ավտոբուսը պետք է հեռանար։ Ադրբեջանցիներին մոտ մեկ ժամ պաշարված մնալուց հետո թույլատրվել է, որ նրանք հեռանան:

Նշենք, որ խաղն ավարտվել է 4-1 հաշվով՝ հօգուտ «Օմոնիայի»: