«Հայկական կողմը պետք է փոխհատուցի Ադրբեջանին». կարծում է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը

Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի նիստում Հայաստանին կոչ է արել փոխհատուցում վճարել «հասցված վնասի համար»․

Նա նշել է, թե հայկական կողմը պետք է «փոխհատուցի Ադրբեջանին հասցված վնասը» և բարեխղճորեն մասնակցի խաղաղության պայմանագրի և սահմանազատման գործընթացներին», և «Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից»»։