Արցախցի երեխան հարցի հերթում ուշագնաց է եղել

«Իրավագիտակից հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Բաղդասարյանը լուսանկար է տարածել իր էջում և կից գրել․

«Շուրջ մեկ ժամ հացի հերթում կանգնելուց հետո հացի փռի մուտքի դիմաց իրարանցում նկատեցի, բոլորը փորձում էին ինչ որ մեկին փրկել։ Հոծ բազմության մեջ նկատեցի այս երեխային, ով ուշագնաց էր եղել, և սա արդեն որերորդ միջադեպն է Ստեփանակերտի հերթերում։
Շենքի բնակիչները հաշված վայրկյանների ընթացքում, մեկը քաղցր թեյով բաժակը, մյուսը հաց ու պանիրը, երրորդն էլ` տանը պահած մի քանի կոնֆետը ձեռքներին, մոտեցան և հյուրասիրեցին երեխային։
Սա է այսօրվա Արցախը, իսկ «քաղաքակիրթ» աշխարհը նիրհում է խորը քնի մեջ»: