Դոնալդ Թրամփին սպառնում է ավելի քան 50 տարվա ազատազրկում՝ 2020 թ․ ընտրություններին միջամտելու գործով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում է ավելի քան 50 տարվա ազատազրկում՝ 2020 թվականի ընտրություններին միջամտելու նոր մեղադրանքներով, բայց եթե նա հայտնվի բանտում, գաղտնի ծառայությունը կշարունակի ապահովել նրա անվտանգությունը՝ համաձայն ամերիկյան օրենքների, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Դատարանի փաստաթղթի համաձայն՝ երդվյալ ատենակալները բավարար ապացույցներ են գտել իշխանությունների կողմից հետևյալ մեղադրանքները առաջադրելու համար` «ԱՄՆ-ին խաբելու դավադրություն», «վկաների ցուցմունքները կեղծելու դավադրություն», «ամերիկյան քաղաքացիների իրավունքների դեմ դավադրություն», «դատավարության խոչընդոտում և խոչընդոտման փորձ»։

Փաստաթղթից նաև հետևում է, որ 2021 թվականի հունվարի 6-ի երեկոյան «Թրամփը և նրա հանցակիցները» փորձել են բռնություն և քաոս կիրառել Կապիտոլիումի բլրի վրա, որպեսզի ընտրությունների ընթացքում կեղծարարության դեպքերի մասին կեղծ հայտարարությունների հիման վրա համոզեն օրենսդիրներին հետաձգել դրանց արդյունքների պաշտոնական ճանաչումը:

Օգոստոսի 3-ին ժամը 16:00-ին Թրամփը պետք է ներկայանա Կոլումբիայի շրջանի դաշնային դատարան: