Դավիթ Տոնոյանի հարցաքննությունն ԱԺ–ում շարունակվում է փակ ռեժիմով (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 2-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննությունը։

«Տեսնելով, որ ներկաների կազմը չի փոփոխվել և տեսնելով, որ ընդդիմադիրների մասնակցության վերաբերյալ իմ դիմումը արձագանք չի գտել, ես գտնում եմ, որ սա իրականում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում կորսված պահ է»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը:

«Սա իմ գնահատականն է՝ ինչ շահարկումներ էլ շարունակվեն լինել ընդդիմադիրների կողմից, ինչն անընդունելի է»,-ասաց նա՝ հավելելով, որ քանի որ այսօր զոհվածի ծնողը չի եկել հանձնաժողովի նիստին, ապա կարելի է միանգամից անցնել փակ ռեժիմի:

Մանրամասները՝ տեսանյութում