Մոսկվայի և Պեկինի պաշտպանական համագործակցությունը ոչ ոքի չի սպառնում, հավաստիացրել են ՉԺՀ-ում

Չին-ռուսական պաշտպանական համագործակցությունն ուղղված է խաղաղության և կայունության պահպանմանը և սպառնալիք չէ ոչ մի երկրի համար, հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը՝ մեկնաբանելով Ճապոնիայի պաշտպանության Սպիտակ գիրքը:

Ավելի վաղ հրապարակված Ճապոնիայի պաշտպանության Սպիտակ գրքում գրված է, որ Չինաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական փոխգործակցությունը մեծ անհանգստություն է առաջացնում անվտանգության ապահովման տեսանկյունից: Ճապոնիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ ճապոնական կողմը ռուսական և չինական ռազմական ինքնաթիռների և նավերի համատեղ գործողությունները համարում է ուժի ակնհայտ և կանխամտածված ցուցադրում:

«Չին-ռուսական պաշտպանական համագործակցությունը հիմնված է ոչ թե առճակատման և երրորդ կողմերին թիրախավորելու սկզբունքների վրա, այլ այն ուղղված է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանը և սպառնալիք չի ներկայացնում ոչ մի երկրի համար»,- շաբաթ օրը Տան Քեֆեյի խոսքերը մեջբերում է WeChat սոցցանցում Չինաստանի պաշտպանական գերատեսչության պաշտոնական էջը։