Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»։

Հիշեցնենք, դեռևս օրեր առաջ LIVEnews.am-ին արցախյան աղբյուրները հայտնել էին, Արթուր Թովմասյանի հրաժարականի մասին։ Նաև նշել, որ նրան կփոխարինի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։