Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրվել

Ելնելով իր տնտեսական ճգնաժամից՝ Թուրքիան փորձում է հարթել Պարսից ծոցի երկրների հետ ունեցած տարաձայնությունները և նոր շունչ հաղորդել վերջին շրջանում մեկնարկած կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։

Այս համատեքստում Թուրքիան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ փորձում է խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև տարբեր մակարդակներով ռազմարդյունաբերական համագործակցության շրջանակում ևս մի նոր քայլ է արվել։

Աբու Դաբիում գործող տակտիկական սարքավորումներ արտադրող Black Cobra Military Supply (BCMS) և թուրքական OSTİM պաշտպանական և օդատիեզերական կլաստերի (OSSA) միջև նախնական բանակցությունները տվել են իրենց արդյունքը Պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային տոնավաճառում (IDEF 2023):