Սոբյանինը հայտարարել է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի մասին

Հակառակորդի անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Մոսկվայի վրա: Այս մասին իր Տելեգրամ  ալիքում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նա պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է պաշտպանության նախարարության ուժերի կողմից։ Տեղում զոհեր և ավերածություններ չկան։ Քաղաքապետը դեպքի մանրամասներ չի հայտնել։

«Առավոտյան Կիևի ռեժիմի փորձել է անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա։

Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։
Զոհեր և ավերածություններ չկան»,- հայտնում է ՌԴ ՊՆն։