Սամվել Մինասյանը՝ Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սամվել Մինասյանին Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել Մինասյանին նշանակել Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար»,- նշված է հրամանագրում: