Կառավարության այսօրվա նիստը «ուտիլիզացիայի տեսության» մասին դասախոսություն էր

Այսօր ուղիղ 1 ժամ տևած կառավարության նիստի հետ կապված բոլոր կանխատեսումներս, ցավոք սրտի, 100 տոկոսով իրականացան ու հաստատվեցին։ Եթե մի բառով փորձեմ բնորոշեմ կառավարության նիստ կոչվածը՝ ապա «ուտիլիզացիայի տեսության» մասին դասախոսություն էր, ոչ թե պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու մասին քննարկում։

Մեկժամյա նիստում Արցախի մասին խոսեց ընդամենը 3 րոպե, պատմեց, թե ինչ են ուղարկել հումանիտար բեռի մեջ, հետո էլ փաստեց, որ «հումանիտար բեռի մուտքը ԼՂ կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հասնելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հասնելու համար»։

Սրա ուշք ու միտքը մենակ «խաղաղության» մասին թեզն ա, ու ամեն ինչի մեջ դրա տարրերն ա փնտրում ու տիրաժավորում։ Ու ուշադի՛ր եղեք, թե ինչ ա ակնարկում, որ «հումանիտար բեռի մուտքի թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանության հետ կապված մտավախոթւյունները»։ Ստացվում է՝ մինչև հիմա դեռ կասկած կար, որ Արցախում տեղի ուենցողը ցեղասպանություն է, ու հենց բեռը չթողնեն՝ նոր միայն «մտավախությունները» կհաստատվեն։

Ի դեպ ասեմ, որ վերջին 8 ամիսների արցախյան կատաստրոֆայի ֆոնին բավական «տպավորիչ» ու կոլորիտային էր խոսել հին «06»-երի, էր, «ԶԻԼ 134»-երի, «ԿՌԱԶ-ի» կապոտների, «66»-երի ու չայի սերվիզների մասին։

Ասենք ո՞նց էլի, երկիրը կործանման եզրի գտնվելու պարագայում ոչ բարով ղեկավար կոչվողը մանրամասն կպատմի, թե ինչքան վատ է, երբ թափոն դարձած մեքենաների կմաղքներով գյուղացիները ցանկապատ են սարքում։ Ասեմ ավելին, բանից պարզվում է՝ երեխաների ենթագիտակցության ու ապրելակերպի վրա ազդում ա «ԿՌԱԶ»-ի կապոտից սարքած զաբոռը։ “Սրա մեջ մտածողության համակարգ ա ձևավորվում, սրա մասին պտի խոսենք”,-նիստում ասում էր նիկոլը։ Ավելին, մի հատ էլ ավելացնում, թե «մեր տանը 70 թվից չօգտագործվող առարկաներ կան, որոնք ուղղակի կան, բայց չենք օգտագործում իմացեք՝ սա մեր մասին ա, մենք մեզ չենք ճանաչում», ու ընդգծում՝ «էս ամեն ինչը լուրջ վերլուծությունների կարիք կան»։ Ամեն օր հերթական անգամ համոզվում եմ, որ սա լկտիության պապան ա ու ուղղակի կայֆ ա բռնում բոլորիս վրա։

Այստեղ մի կարևոր արձանագրում եմ անում․ ինքը նիստին շատ հանգիստ էր, սովորականից ավելի ակտիվ ու պոզիտիվ, անընդհատ հորթային ժպիտով էր մեկնաբանում իր կողմից դուրս տված հիմարությունները, որոշ դեպքերում անգամ անկուշտ ու սատանայական ծիծաղով համեմում իր ջոկերային վիժվածքությունները։

Հետո գնաց մյուս լոլոների շարքը․ քիմիայի ու աշխարհագրության լաբարատորիաների գույքի մասին առանձին «խորքային» քննարկում, դպրոցական ստանդարտների մասին դիֆերամբներ։

Վերջում անցավ գնելի մուրացկանությանը, ով էլի սուբվենցիայով փող էր խնդրում․ թվարկեց ավանդական քուչեքի ասֆալտների մետրաժները։ Տեսարաններն ապահովեց ու փառավորված անցավ առաջ։ Ողորմած տատս ասում էր՝ «ջաղացը կորցրել են, չախչախի հետևից են ընկել»։

Օրակարգում 47 հարց կար, զեկուցվեց «ավանդական» 3-ը։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից