Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը աջակցել է Լաչինի միջանցքում Բաքվի պարտականությունների մասով Բորելի հայտարարությանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում https://twitter.com/Niece_de_Rameau/status/1684418882151272449?s=20աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը՝ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ։

Դեսպանն առանձնացրել է հայտարարության հետևյալ հատվածը․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։