Եթե հայ ժողովուրդը գիտակցաբար հրաժարվի Արցախից, ապա խորհրդանշաններից անհրաժեշտ կլինի առյուծն ու արծիվը փոխարինել ոչխարներով

Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը գրում է․

«Եթե հայ ժողովուրդը գիտակցաբար հրաժարվի Արցախից՝ տալով այն սպանդի, ապա իսկապես արժանի չի լինի իր խորհրդանիշ ունենալ սուրբ Արարատը։ Բացի այդ, խորհրդանշաններից անհրաժեշտ կլինի հեռացնել ոչ միայն առյուծն ու արծիվը՝ դրանք փոխարինելով ոչխարներով, այլև դրոշում աստվածային նարնջագույն գույնը պետք է փոխարինվի շագանակագույնով։ Սա կլինի իրականության իսկապես ճշգրիտ արտացոլումը»: