Էրդողանը խախտել է իր պարտավորությունները Ռուսաստանի առջև. Պետդումայի փոխխոսնակ

Թուրքիայի նախագահ Էրդողանը խախտել է իր պարտավորությունները Ռուսաստանի առջև, ասել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որին մեջբերել է Tasnim իրանական գործակալությունը։

Գործակալությունը մեջբերել է Տոլստոյի խոսքերը, որն ասել է, թե «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ և հույս ուներ, որ Ռուսաստանի գործընկերները կանեն նույնը, բայց Էրդողանը խախտել է իր պարտավորությունները (Ռուսաստանի առջև)»։

Մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության առիթով՝ Պետդումայի փոխխոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող դրան դրական վերաբերվել։