Արցախի ԱԺ հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ԱԺ ուղերձի տեքստին

Հուլիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձի քննարկման մասին հարցն էր։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ուղերձի տեքստին, և այն կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը։

Վաղը՝ հուլիսի 27-ին, Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջաններ է գումարելու․ ժամը 15։00՝ Արցախի ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, իսկ ժամը 16։00՝  ԱՀ նախագահի նախաձեռնությամբ։: