Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ԿԽՄԿ-ի հայտարարությունը «քաղաքական մանիպուլյացիա» է որակել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունը, որը վերաբերում է Արցախի հումանիտար վիճակին, հայտնում է Tert.am-ը։

Կոմիտեն հայտնել էր, որ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով։

Բաքուն հայտնել է, որ «տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները քաղաքական մանիպուլյացիայի և ճնշման միջոց են» (չակերտները – Tert.am)

Ադրբեջանի ԱԳՆ-ն «ի գիտություն է ընդունել» (չակերտները – Tert.am) ԿԽՄԿ-ի հայտարարությունը: