Մոսկվայում կայացել է Միրզոյանի և Լավրովի հանդիպումը․ ընդգծվել է նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի սրումը

Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Ընդգծվել է Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրումը, պարենի և դեղորայքի պակասը, հստակ քայլերի հրատապությունը»,- գրել է Բադալյանը: