Լեռնային Ղարաբաղին առնչվող յուրաքանչյուր հարց արժանի են կանոնավոր ուշադրության․ Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը

«Մենք ցանկանում ենք այսօրվա հանդիպումը օգտագործել մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը լուծելու համար, ես նկատի ունեմ Հարավային Կովկասում իրավիճակի երկարաժամկետ կայունացումը»,- Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ժամանակ իր բացման խոսքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք համոզված ենք, որ դրա ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է (1, 2, 3, 4): Մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում մեր ղեկավարների կողմից քննարկման համար։

Մենք ցանկանում ենք հատուկ ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով այն ստորագրման համար։

Բայց Լեռնային Ղարաբաղի և դրան առնչվող յուրաքանչյուր հարց արժանի են կանոնավոր ուշադրության։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանությունների է արժանանում միջազգային հանրության շրջանում։ Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի ընկերները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական խնդիրներից մեկն է»։