Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է, ով, ավաղ, իր 48-ամյակը նշում է անազատության մեջ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում։ LIVEnews.am կայքի խմբագրակազմը ի սրտե շնորհավորում է Աշոտյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, անսպառ ուժ ու տոկունություն՝ Հայաստանի ու Արցախի համար պայքարի ու զրկանքների այս դժվարին ճանապարհին։

Արմեն Աշոտյանը ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին Երևան քաղաքում: 1998թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ: 2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: 2007թ. վերապատրաստվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում գլոբալ գործընթացների կառավարում մասնագիտությամբ: 2002-2005թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005թ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: 2003թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ: 2003-2005թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ: 2005-2007թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ: 2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ: 2008թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2009-2016թթ. -Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: 2014թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի որոշմամբ վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: 2002թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է: 2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: Բժշկական գիտությունների թեկնածու է: Երկու տասնյակ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ: 2004թ. լույս է տեսել Ա.Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: 2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի երկու երեխա: