Սիրելի Արմեն, կբացվի լուսապայծառ առավոտ Արարատյան դաշտում…

Այսօր բժիշկ, քաղաքական գործիչ, մարդ և հայ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է:

Շնորհավորում եմ իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը, մաղթում եմ նրան քաջառողջություն, ամուր կամք: Թող Աստծո աջը միշտ զորավիգ լինի:

Համոզված եմ, որ անկոտրում կամքն ու Հայրենիքի համար պայքարի վճռականությունը այս դժվար իրավիճակում էլ ավելի են կոփվել:

Սիրելի Արմեն, սա էլ կանցնի (տառապանքս փորձ ունի…) և կբացվի լուսապայծառ առավոտ Արարատյան դաշտում…

Արմեն Չարչյանի ֆեյսբուքյան էջից