ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ԱՄՆ-ի, նրա և Արևմուտքի ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի վեցանոցն է, խամաճիկը, փալասը…  

Հուլիսի 22- ի լույս 23- ի գիշերը Ռուսաստանի Զինված ուժերը մեծ հեռահարության ծովային և օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խմբակային հարված են հասցրել Օդեսայում գտնվող այն օբյեկտներին, որտեղ ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստվում Ռուսաստանի Դաշնության դեմ անանձնակազմ, հեոակառավարվող մոտորանավակների կիրառմամբ, ինչպես նաև Օդեսայի շրջանում նմանաբնույթ մոտորանավակների արտադրության և պատրաստման վայրերին:

ՌԴ պաշտպանության նախարարությունում տեղեկացնելով այս մասին, հավելել են, որ խոցված օբյեկտներում օտարերկրյա վարձկաններ են եղել։ Դժվար չէ հասկանալ, որ այնտեղ իրականում եղել են վարձկանների անվան տակ թաքնված, իբրև վարձկան ներկայացող ՆԱՏՕ- ի անդամ պետությունների, մասնավորապես, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ռազմական մասնագետներ, սպաներ:

«Հարվածի համար նախատեսված բոլոր թիրախները ոչնչացվել են», – եզրափակել են ՊՆ-ում:

Անցած շաբաթ ՌԴ Զինված ուժերը մի ամբողջ շարք հարվածներ են հասցրել Օդեսային, Իլյիչևսկին և Նիկոլաևին, այդ թվում՝ անանձնակազմ մոտորանավակների արտադրության և պահպանման վայրերին, որոնց օգնությամբ Ուկրաինայի զինված ուժերն ահաբեկչություններ էին ծրագրում Ռուսաստանի դեմ: Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովն այդ հարվածներն անվանել է ամենամասշտաբայինը հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։

Ռուս զինվորականների գործողությունները վրեժխնդրության հարվածներ են դարձել հուլիսի 17-ին Ղրիմի կամրջի վրա Կիևի վարչակարգի իրականացրած ահաբեկչությունից հետո: Երկու վերջրյա անանձնակազմ մոտորանավակներով հարձակման արդյունքում Բելգորոդի շրջանից ամուսնական զույգ է մահացել, Նրանց 14-ամյա դուստրը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մասնակիորեն ավերվել, լրջորեն տուժել է նաև կամրջի դեպի Կերչ ավտոմոբիլային հատվածը:

Օդեսային հասցված հարվածից կարճ ժամանակ անց Կիևի վարչակարգը կեղծ տեղեկատվություն տարածեց, թե ՌԴ ԶՈւ-ն հարվածել է նաև Օդեսայի Փրկչի-Պայծառակերպության տաճարին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հերքեց այս տեղեկատվությունը՝ իր հաղորդագրության մեջ նշելով, որ խոցման համար նշանակված և գիշերը ոչնչացված բոլոր օբյեկտները, որտեղ Կիևի վարչակարգը, օտարերկրյա մասնագետների հետ միասին, Ռուսաստանի դեմ ահաբեկչություններ էր պատրաստում, անվտանգ հեռավորության վրա էին գտնվում տաճարային համալիրից։

ՌԴ ՊՆ- ում հայտարարել են նաև, որ Օդեսայում Փրկչի- Պայծառակերպության տաճարի ավերման ամենահավանական պատճառն ուկրաինական զենիթային կառավարվող հրթիռի անկումն է հակաօդային պաշտպանության համալիրների օպերատորների անգրագետ գործողությունների արդյունքում, որոնք Ուկրաինայի զինված ուժերը միտումնավոր տեղակայել են բնակավայրերի բնակելի թաղամասերում:

ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Կիևի վարչակարգի ռազմական և ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտների վրա ճշգրիտ զենքով հարվածների պլանավորումն իրականացվում է մի քանի ուղիներով ստացված, մանրակրկիտ ստուգված և հաստատված տեղեկատվության հիման վրա՝ կանխահայտորեն բացառելով քաղաքացիական, մշակութային և պատմական ժառանգության օբյեկտների խոցումը:

Ամենահետաքրքիրը սկսվեց դրանից հետո. չնայած ՌԴ ՊՆ- ի հերքմանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ դատապարտել է ՌԴ-ի հրթիռային հարվածն Օդեսայի շրջանում, որը, նրա պնդմամբ, «վնաս է հասցրել Փրկչի-Պայծառակերպության տաճարին»:

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է Ռուսաստանի այսօրվա հրթիռային հարվածը Օդեսային, որի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, և որը վնաս է պատճառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող Փրկչի- Պայծառակերպության տաճարին և Օդեսայի պատմական կենտրոնի այլ պատմական շենքերին», – նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր մեկնաբանության մեջ:

«Գլխավոր քարտուղարը նաև շարունակում է կոչ անել անհապաղ դադարեցնել բոլոր հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- հայտարարել Է Դյուժարիկը:

Անշուշտ, վերը նշված բոլոր հետևանքները խստորեն դատապարտելի են, ամբողջ խնդիրը, սակայն, այն է, թե ինչի՞ հետևանքով է մասնակիորեն ավերվել Փրկչի- Պայծառակերպության տաճարը, ինչի՞ հետևանքով են վնասվել քաղաքացիական ենթակառուցվածքներ (եթե իսկապես վնասվել են…), ինչի՞ հետևանքով է տուժել քաղաքացիական բնակչությունը (եթե իսկապես տուժել է…)՝ Ռուսաստանի ԶՈւ հրթիռային հարվածի՞, թե Ուկրաինայի ՀՕՊ օպերատորների կողմից արձակված զենիթային կառավարվող հրթիռների անգրագետ կառավարման ու նշված հրթիռների անկման:

Հենց այստեղ էլ ընդգծենք, որ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում պարզապես չէր կարող պարզել այն, ինչը պահանջում է ռազմական փորձագետների երկարատև աշխատանք, հետևաբար նա կամ հավատացել է Կիևի վարչակարգի տարածած կեղծիքին, կամ Ռուսաստանին խստորեն դատապարտել է Վաշինգտոնի, ջհուդամասոնների, գլոբալիստների կողմից ղեկավարվող ամերիկյան վարչակարգի հրահանգով, պահանջով:

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի՝ երկակի ստանդարտներով առաջնորդվելը և անբարոյականությունը հերթական անգամ ակնհայտ են դառնում, երբ երկու փաստ դնում ենք իրար կողք կողքի. ցեղասպանական քաղաքականություն վարող Ալիևի, Բաքվի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետության բնակչությունն այսօր սովի է մատնված և հումանիտար աղետի մեջ է, գտնվում է ցեղասպանության եզրին, սակայն ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանցավոր անտարբերություն է դրսևորում, մինչդեռ նույն անձը Օդեսայում համապատասխան թիրախներին ուղղված ռուսական զինուժի հրթիռային հարվածներից ընդամենը մի քանի ժամ հետո, շա՜տ օպերատիվորեն արձագանքում է Փրկչի- Պայծառակերպության տաճարի վնասմանը և հանիրավի, առանց որևէ հիմքի, ապացույցի, դատապարտում Ռուսաստանին:

Բացառված է, որ ՌԴ զինված ուժերը միտումնավոր կամ անզգուշաբար հարվածած լինեն Փրկչի- Պայծառակերպության տաճարին: Այն նույնիսկ ամբողջապես ավերելը (իրականում կանգուն է, վնասված) ռազմական տեսանկյունից որևէ իմաստ, նշանակություն չունի, ոչինչ չէր կարող տալ ու չի տալիս Մոսկվային, որն Օդեսայում գիշերային հարձակմամբ բացառապես ռազմական նպատակներ է հետապնդել: Դատեք ինքներդ. ի՞նչ իմաստ ունի թանկարժեք հրթիռն օգտագործել քրիստոնեական տաճարի դեմ, երբ դրանով հնարավոր կլիներ լրացուցիչ ռազմական թիրախներ խոցել Օդեսայում կամ Օդեսայի շրջանում…

Բացի վերոնշյալից, ի տարբերություն ԼԳԲՏ- ների և մյուս այլասերվածների հետ կապված պղծության օրենքները, կոնվենցիաներն  ընդունած, վավերացրած Ուկրաինայի ղեկավարության ու հակամարդկային, հակաաստվածային քաղաքականություն վարող, Ուկրաինայի հակաքրիստոնյա նախագահ Վլադիմիր Զելենսկու, վերոնշյալ օրենքները կտրականապես մերժած Ռուսաստանի ղեկավարությունը, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քրիստոնյաներ են, այսինքն՝ այս տեսակետից նույնպես բացառված է, որ քրիստոնեական տաճարին միտումնավոր հարված հասցված լինի:

Փրկչի- Պայծառակերպության տաճարին հրթիռի սխալ թիրախավորման, ուղղորդման հետևանքով հարվածը նույնպես բացառված է (տես՝ ՌԴ ՊՆ վերոնշյալ բացատրությունը), եթե Ուկրաինայի ԶՈւ կողմից ՌԷՊ- ի միջոց չի կիրառվել, բացառված է նաև բուն թիրախից հրթիռի շեղվելու հնարավորությունը, քանի որ Օդեսային հարվածները հասցվել են բարձր ճշգրտության (ճշգրիտ կամ գերճշգրիտ) հրթիռներով, որոնք թիրախները խոցում են մի քանի մետրի ճշտությամբ:

ՄԱԿ- ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն հանդիսացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլայը նույնպես դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարվածն Օդեսայի շրջանում: Այն նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որն իր հանցավոր անտարբերությամբ, ժամանակին գործնականորեն ոչինչ չձեռնարկելով հանդուրժեց ու հնարավոր դարձրեց ադրբեջանցի բարբարոսների կողմից Նախիջևանում, Ջուղայի գերեզմանատանը հայկական դարավոր ու բարձրարժեք խաչքարերի ոչնչացումը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել է, որ Փրկչի- Պայծառակերպության տաճարին հասցված վնասը Կիևի և Ուկրաինական բանակի կողմից բնակելի թաղամասերում տեղադրված ՀՕՊ համալիրների անգրագետ օպերատորների խղճի վրա է: Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անգործության վրա, որն անտեսել է Կիևի իշխանությունների կողմից 2022թ. Օդեսայում Եկատերինա Երկրորդի հուշարձանի ապամոնտաժումը, սակայն դրանից անմիջապես հետո որոշել է սկսել «մշակութային պահպանությունն» Օդեսայի պատմական կենտրոնի, որը քաղաքի հիմնադրի հուշարձանի ապամոնտաժումից հետո չի կարելի պատմական անվանել։

«РИА Новости»- ի տեղեկացմամբ, այսօր Կրեմլում նույնպես սուտ են անվանել Օդեսայի տաճարին հարվածելու մասին պնդումները:

«Մենք բազմիցս հայտարարել ենք և կարող ենք կրկնել դա՝ մենք, մեր Զինված ուժերը երբեք հարված չեն հասցնում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներին կամ առավել ևս՝ տաճարներին, եկեղեցիներին և նմանատիպ այլ օբյեկտներին»,- պատասխանելով  Օդեսայի տաճարի ավերմանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ հակառակ պնդումները ճիշտ չեն:

«Դրա համար նման մեղադրանքները մենք չենք ընդունում, դա բացարձակ սուտ է,- հայտարարել է Պեսկովը:- Այնտեղ խոսքն իրականում հակահրթիռների մասին է, որոնք արձակվել են, և որոնք իրենք են ավերել այդ տաճարը»:

Ինչու ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը զրպարտեց Ռուսաստանին ու գնաց ՌԴ- ի հետ հարաբերությունները փչացնելու ճանապարհով,… Օդեսայի և Օդեսայի շրջանի թիրախներին ՌԴ ԶՈւ հարվածների հետևանքով ոչ միայն կանխվել է Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը, իրականացումը, այլև այնտեղ սատկել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ռազմական մասնագետներ, սպաներ (ենթադրաբար՝ մեծաթիվ): Նրանց տերերի ոռնոցն այս կերպ արտահայտվեց, հո չէի՞ն հայտարարելու, որ իրենք են անմիջականորեն գործում ՌԴ- ի դեմ և այնտեղ իրենց մարդիկ ոչնչացվեցին:

Այսուհանդերձ, Գուտերեշի հայտարարության հիմնական պատճառը դա չէ, այլ այն, որ Պուտինը, ՌԴ-ն, չնայած իրենց ուղղված ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի խորամանկ նախագահ Էրդողանի խնդրանքներին, հորդորներին, նրանց համառ ջանքերին, վերջապես խելքի եկան ու կտրականապես մերժեցին Ուկրաինային, Թուրքիային, ԱՄՆ- ին ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքին ձեռնտու, իսկ Ռուսաստանի համար վտանգավոր, այսպես կոչված, հացահատիկային գործարքը, որն օգտագործելով, շատ հզոր պայթուցիկ նյութեր (տես՝ https://ria.ru/20230724/vzryvchatka-1885878215.html ), միանգամայն հնարավոր է, նաև զենք, ռազմական տեխնիկա է տեղափոխվել Ուկրաինա: Վե՛րջ: Գուտերեշն այլևս ակնկալություն չունի Պուտինից, ՌԴ- ից, դրա համար է ազատություն տվել իր լեզվին կամ գրչին:

 

Արթուր Հովհաննիսյան