Ժողովրդավարությունից ճամարտակողներն արցախահայերին առաջարկում են ապրել Բաքվի բարբարոս ենթակայությամբ․ Ոսկանյան

Ժողովրդավարությունից ճամարտակողներն Արցախի Հանրապետության 120 000 բնակչությանն «առաջարկում են» ապրել Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ենթակայությամբ այյն դեպքում, երբ հենց էթնիկ ադրբեջանցիները մշտական կտտանքների և բռնաճնշումների են մատնված Բաքվի բռնապետի անմարդկային վարչախմբի կողմից։

Բացահայտ երեսպաշտություն է, երբ մի կողմից խոսվում է ժողովրդավարական արժեքներից, իսկ մյուսից՝ հենց այդ արժեքներին դեմ գնալով, փորձ կատարվում Արցախի ազատատենչ մեր հայրենակիցներին հանձնել Բաքվի արյունառուշտ բռնապետի քմահաճույքին։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից