Նախագահ Սարգսյանի բաց նամակը ահազանգում է իրավիճակի ծայրահեղ ծանրության մասին. Լիլիթ Բեգլարյան

Նախագահ Սարգսյանի բաց նամակը Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին ահազանգում է իրավիճակի ծայրահեղ ծանրության մասին:

Այն հստակ ուղերձ է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար, որ՝

  • Արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
  • Երեք գերտերությունները բազմիցս համակարծիք են եղել, որ Արցախյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, և ինքնորոշման սկզբունքը տարիներ շարունակ եղել է բանակցային սեղանին։

(հիշեցնեմ, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը մի քանի անգամ հղում է արել կարգավորման հիմնարար սկզբունքներին)։

  • Հայաստանի այսօրվա կառավարիչը չի ներկայացնում հայկական շահը և չունի լեգիտիմ իրավունք Արցախը ճանաչելու այլ երկրի կազմում։

Նամակներն արդեն փոխանցվել են համապատասխան դեսպանություններին՝ նոր հնարավորություն ստեղծելով կանխել մոտալուտ աղետը։

 

Լիլիթ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից