Երկրապա՞հ, թե՞ երկրաաղբ․ Ավետիք Իշխանյան

ԵՐԿՐԱՊԱ՞Հ, ԹԵ՞ ԵՐԿՐԱԱՂԲ

Երբեք հիացած չեմ եղել «Երկրապահ» կոչվող կառույցով։ Չեմ ընդունում, որ պետության մեջ, բացի բանակից, կարող է գործել նաև այլ զինված խմբավորում։ Հայտնի է, որ «Երկրապահը» այս տարիների ընթացքում, զբաղվել է ոչ թե արցախյան պատերազմի վետերանների սոցիալական հարցերով, այլ ծառայել է օրվա իշխանությանը։ Նման գործելակերպը չընդունելով հանդերձ, մինչ 2018թ, երկրապահները կարող էին ունենալ մեկ արդարացում՝ նրանք ծառայում էին Հայաստանի այն իշխանությանը, որը պահում է Արցախը։Եվ ահա,2018թ, ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, ականավոր երկրապահ-հեղափոխական Սասուն Միքայելյանն անկեղծացավ․ «Հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը»։ Եվ այս խոսքերից հետո, երկրապահները ոչ միայն Սասուն Միքայելյանին չվռնեցին իրենց շարքերից, այլև «ընտրեցին» իրենց նախագահ։ Սուտ է, չեմ հավատում, որ այսօրվա «Երկրապահի» անդամներն, իրենց նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ մասնակցել են արցախյան ազատամարտին։ Հակառակ դեպքում, նրանք չէին սողա պատերազմ հրահրած, հազարավոր զոհեր տված, Արցախն ուրացած դավաճան-վարչապետի առաջ։

Ո՛չ, դուք երկրապահներ չեք, այլ ընդամենը՝ ողորմելի երկրաաղբեր։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից