Արցախում վառելիքի պաշարները սպառվել են, հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջովին դադարեցվում է

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է»։