Նախագահ Սարգսյանի նամակը նոր հույս և հնարավորություն է բացում իրավիճակի հանգուցալուծման համար (տեսանյութ)

ՀՀԿ ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 24-ին, այցելելով Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսապանատներ՝ նրանց հանձնեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ հասցեագրված այդ երկրների ղեկավարներին:

«Նախագահ Սարգսյանի նամակը նոր հույս, նոր հնարավորություն է բացում հայկական երկու պետությունների՝ առաջին հայացքից անելանելի թվացող իրավիճակի հանգուցալուծման համար: Ցանկացած դեպքում պետք է առաջին հերթին հասկանալ, թե որն է այդ իրավիճակի ձևավորման պատճառը: Պատճառը այսօրվա իշխանություններն են, որոնք են հասցրել բանակցային գործընթացը այս իրավիճակին: Դա մանրամասն նկարագրված է նամակում»,- ԱՄՆ դեսպանատան մոտ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում