Ազգային ժողովում վերանորոգման աշխատանքներ են (լուսանկարներ)

Ազգային ժողովի երկրորդ և երրորդ հարկերում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Վերանորոգվում է նաև ՔՊ նախկին պատգամավոր Վիգեն խաչատրյանի աշխատասենյակը, պատրաստվում են դիմավորել նոր պատգամավոր Անուշ Քլոյանին: Այս մասին հայտնում է ԱԺ-ում թղթակիցը-ի։

Նշենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո նրա մանդատը տրվեց Անուշ Քլոյանին։

Անուշ Քլոյանը Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր։ Նա Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։