Ամենակարևոր «մրցումներին» ընդառաջ

Սերժ Սարգսյանի բաց նամակը դիվանագիտական և ներքաղաքական մաստեր կլաս էր բոլոր նրանց համար, ովքեր միջազգային հանրությանը կոչեր կամ պահանջներ են ներկայացնում: Նախագահն ուղիղ տեքստով հասկացրեց ՄԽ համանախագահ երկրների նախագահներին, որ մենք շատ լավ հասկանում ենք, թե ով է մեր երկրի գլխին բերած պատուհասի հիմնական մեղավորը, բայց միևնույն ժամանակ հենց էդ 3 երկրներն են, որ այս պահին կարող են կանգնեցնել աղետն Արցախում: Բոլոր նրանք, ովքեր միջազգային հանրությունից պահանջ ունեն հենց առաջինը վերոգրյալ կարևոր արձանագրումը պետք է անեն, նոր լեգիտիմ իրավունք վաստակեն միջազգային հանրությանը պահանջներ ներկայացնելու:

Նախագահ Սարգսյանի նամակը նաև, գրեթե բացահայտ, ներքաղաքական ուղերձ ուներ, որի իմաստը վստահաբար հասկացան բոլոր հասցեատերերը: Հայաստանի ներքաղաքական հարցերում մենք պետք է ապավինենք միայն մի «ուժային կենտրոնի» և այդ ուժային կենտրոնը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճռականությունն է: Նախագահ Սարգսյանը հերթական անգամ հիշեցրեց, որ ինքն իր խոստացածի նման չի լքել խրամատն ու պատրաստ է իր առաջնորդած կուսակցությամբ և թիմով ամենակարևոր ներքաղաքական զարգացումներին:

Վստահաբար ամենա կարևոր մրցումներին բան չմնաց ու էս անգամ հաստատ հաղթողը ներքին թշնամին չի լինելու:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան  էջից