Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովում մոտ 20 մարտական վարժություն են կատարել

Ռուս-չինական  ռազմածովային «Հյուսիս/Փոխգործակցություն-2023» զորավարժությունը, որ անցկացվում էր հուլիսի 20-23-ը Ճապոնական ծովի ջրային տարածքում, ավարտվեց։

Ինպես տեղեկացրեցին Խաղաղօվկիանոսային նավատորմից, վարժանքների ընթացքում մոտ 20 մարտական վարժություն է կատարվել, այդ թվում ծովային, առափնյա և օդային թիրախների համատեղ հրետանային հրաձգություն։

Նավատորմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ավարտից հետո Ռուսաստանի և Չինաստանի նավերն ուղղվել են դեպի Վլադիվոստոկ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Վարժանքների ընթացքում անձնակազմերը համատեղ մշակել են հականավակային խնդիրներ և ծովային մարտի վարում, հակաօդային պաշտպանություն, նավերի ծովային և օդային ուղեկցում, կատարելագործել են չպաշտպանված արշավում նավերի ջոկատի պահպանության և պաշտպանության կազմակերպման հմտությունները։

Ռուս-չինական համատեղ զորավարժությունը Ճապոնական ծովի ջրային տարածքում մեկնարկել է հուլիսի 20-ին, որի հիմնական նպատակը երկրների միջև ռազմածովային համագործակցության ամրապնդումն էր և Ասիա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը։

Զորավարժությանը երկու կողմից ներգրավված է եղել նաև ծովային օդուժի 30-ից ավելի թռչող սարք։