Սերժ Սարգսյանի բաց նամակը շուտով իրավիճակ է փոխելու Արցախում

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրել է․

«Շատ անգամ կարդում ենք «Խփեք եկեղեցու զանգերը,աղետ է պետք է համախմբվենք»

Սերժ Սարգսյանի այսօրվա բաց նամակը ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարներին համարեք մեր պետականության զանգերն են,որը խփեց այսօր ՀՀ երրորդ նախագահը:

Հատկանշական է նաև որ Սերժ Սարգսյանը (ես համենայնդեպս չեմ կարդացել կամ լսել ), որ բաց նամակ գրի, միշտ իրեն են գրել:

Սա այն է, ինչը բացառիկ է, նա ավելի քան որևիցե մեկս լավ պատկերացնում էր ինչ է լինելու, բայց մութ ուժերը Հայաստանը և Արցախը կործանելու իրենց ծրագրով մոլորեցրեցին մարդկանց հանելով մի մարդու դեմ, ով ամբողջ կյանքը պայքար է մղում հանուն ազատ Արցախի: Եվ այս բաց նամակը գրվում է «աշխարհի տերերին» էն մարդը ում օրոք Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, մի մարդ ում Լուկաշենկոն միլիարդների առաջարկներ էր արել (հայտնի ձայնագրությունը լսել ենք) բայց նա չէր համաձայնվել: Նախագահի հիմնական ուղերձների մեջ նաև գերակայում է հիշեցումը գերտերությունների ղեկավարներին, թե որտեղ է եղել Արցախի հարցը իր օրոք և ուր են այն հասցրել այսօր`ինքնորոշումից դեպի ֆիզիկական գոյության պայքար:

Սերժ Սարգսյանը այսօր արեց քայլ, ինչը վստահ եմ կունենա արձագանք,ինչպես միջազգային հարթությունում, այնպես էլ վաղը մեր հասարակությունում»: