Հարված կհասցնի. ՆԱՏՕ-ի սպան Ուկրաինայի ԶՈՒ-ին նախազգուշացրել է Պուտինի հաջորդ մանևրի մասին

Ռուսական բանակի հակագրոհը Ուկրաինայի արևելքում հարված կհասցնի Ուկրաինայի զինված ուժերին և կկանգնեցնի նրանց առաջխաղացումը, գրում է ՆԱՏՕ-ի պաշտոնաթող սպա Սթավրոս Աթլամազօղլուն 19FortyFiveի հոդվածում։

«Հունիսի սկզբից Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հակահարձակումներ են սկսել Դոնբասում և Ուկրաինայի հարավում։ Ի պատասխան՝ ռուսական զորքերը կազմակերպեցին հզոր և մասշտաբային պաշտպանություն, որը դանդաղեցրեց արևմտյան զենքով հագեցած ուկրաինական բրիգադների առաջխաղացումը»,- ասվում է նյութում։

Փորձագետի խոսքով, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման տա ռուս զինվորականների հարյուրհազարանոց հարվածային խմբին հակագրոհ ձեռնարկել Ուկրաինայի զինված ուժերըի դեմ արևելքում, ապա դա կհարվածի ուկրաինացիներին և կդադարեցնի նրանց հարձակումը շփման գծում:

Ուկրաինական հակահարձակումը Հարավային Դոնեցկի, Արտյոմովի և առաջին հերթին Զապորոժիեի ուղղություններով սկսվել է հունիսի 4-ին։ Ինչպես հուլիսի 11-ին արձանագրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հակառակորդը դրանցից ոչ մեկում չի հասել իր նպատակներին: