Ալիևը խոստովանել է Հայաստանի և Արցախի դեմ բազմաթիվ սադրանքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի ապօրինի  հաստատումն ուղերձ է եղել։

«Դա նույնպես ուղերձ էր։ Դե, քանի՞ անգամ պետք է ուղերձներ հղենք, քանի՞ անգամ ակնարկենք։ Մի՞թե եղածը քիչ է։ Եվ Փարուխի գործողությունը, և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի իրավիճակը 2021 թ․ մայիսին, և 2022-ի սեպտեմբերին սահմանին եղած իրավիճակը և սահմանապահ անցագրային կետը։ Դե, ինչքա՞ն պետք է նրանց ուղերձներ հղենք։ Մի՞թե այդքան անհասկացող են»,- նշել է Ալիևը։