Մեր հասարակությունն ունի այն նվազագույն ատաղձը, որի հիման վրա տեղի է ունենալու Հայաստանի հարությունը

Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան (մի մասին անձամբ ճանաչում եմ), որոնք գիտակցաբար զրկում են իրենց նախկինում սովորական «հաճույքներից»՝ համարելով, որ թշնամական պաշարման մեջ գտնվող 120 000 մեր արցախցի հայրենակիցների կենաց-մահու պայքարի պայմաններում բարոյական չէ նախկին սովորական կենսակերպով ապրելը։

Դա միգուցե չի օգնում Արցախին, բայց նման մաքրագործումը (կատարսիս) անձամբ ինձ մեծ հույս է պարգևում՝ հույս առ այն, որ մեր հասարակությունն ունի այն նվազագույն ատաղձը, որի հիման վրա տեղի է ունենալու Հայաստանի հարությունը։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից