Հուլիսի 24–ից Երևանում և ՀՀ մարզերում կփակվեն փողոցներ` ի պաշտպանություն Արցախի

Հուլիսի 24–ի վաղ առավոտից` ժամը 8.30–ից, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կփակվեն որոշ ճանապարհներ` բարձրաձայնելու համար Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին։

Այս մասին հայտարարեցին Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ ի պաշտպանություն Արցախի տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները։

«Կմոդելավորենք փոքրիկ Արցախ, կփակվեն որոշ ճանապարհներ։ Չեմ կարող ասել` որ ճանապարհները, բայց մարդիկ կունենան անհանգստություններ, անհարմարություններ, օրինակ` կուշանան աշխատանքից…ու կհասկանան, որ այդքան պարզունակ մի բանը` ազատ տեղաշարժվելը, ինչքան ցանկալի է, կհասկանան, թե արցախցին ինչ է զգում, երբ իր երեխայի համար փորձում է հաց հայթայթել»,– հայտարարեցին ակցիայի համակարգող խմբի անդամները։