Բաքվի իշխանությունները բռնազավթված հայկական Շուշիում «գլոբալ մեդիա ֆորում» են անցկացնում

Ադրբեջանի իշխանությունները բռնազավթված հայկական Շուշի քաղաքում կազմակերպել են «գլոբալ մեդիա ֆորում»՝ «Նոր լրատվամիջոցները չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակ» շքեղ խորագրով։

ԱՊԱ-ն հայտնում է, որ ֆորումում ընդհանուր առմամբ ներկայացված են 120 լրատվամիջոցներ և ավելի քան 250 մասնակիցներ 50 երկրներից, այդ թվում Իրանի կառավարական IRNA-ի գործադիր տնօրեն Ալի Նադերին։

Ֆորումը կտևի մինչև հուլիսի 23-ը։ Շուշիի շրջանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։