Արցախի վերածնունդը կսկսվի արևմտյան գաղութատիրությունից ազատագրվելուց հետո (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը։

ՌԴ-ի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի տարածքում առաջին հերթին ունի աշխարհաքաղաքական նշանակություն՝ գործնականում ստեղծվում է նոր աշխարհակարգը, որի ավանգարդում գտնվում է Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։

Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության ընթացքում,  վարելով ինքնիշխանության վերականգնման գործընթաց, իրականում ազատագրվում է ամերիկյան գաղութատիրական կառավարումից։

Հավաքական արևմուտքը Ռուսաստանի դեմ պատրաստում է ռազմական բախումների նոր շրջաններ՝ Հարավային Կովկաս, Միջին Ասիա։

2018 թ․ իշխանափոխությունը Հայաստանում, 44-օրյա պատերազմը և  հետպատերազմական գործընթացները Արցախում և Հայաստանում կառավարելի և վերահսկելի են ԱՄՆ-ի և ՄԹ-ի կողմից ամբողջությամբ կամ մասնակի։

Ի՞նչ նպատակ է հետապնդում հանրահավաքը Արցախում և Երևանում ՌԴ դեսպանատան մոտ իրականացվող նստացույցը։

Մանրամասները՝ տեսանյութում