Այս պատմությունը նվիրվում է բոլոր այն «խաղաղասեր» մարդկանց, որոնք առաջնորդվում են «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» կարգախոսով

Այս պատմությունը նվիրվում է բոլոր այն «խաղաղասեր» մարդկանց , որոնք առաջնորդվում են -Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք- կարգախոսով։

..

Երբ Չինգիզխանը պաշարեց Բուխարան, Նա չկարողացավ ուղակի գրոհով վերցնել այն։

Չինգիզխանը երկար մտածեց և այսպիսի մի հայտարարություն արեց-«Բուխարայի այն բնակիչները , որոնք կհնազանդվեն ինձ, ես իրենց չեմ սպանի»։

Բուխարայի բնակիչները բաժանվեցին երկու խմբի։ Նրանցից առաջինները հրաժարվեցին ենթարկվել Չինգիզխանին քանզի ավելի վեր դասեցին Պատիվը, իսկ երկրորդները համաձայնեցին, ասելով որ հոգնել են պատերազմից և «կարևորը ամեն գնով հասնել խաղաղությանը» ։

Հաջորդ օրը Չինգիզխանը նոր հայտարարություն տարածեց այն մարդկանց համար, ովքեր համաձայնվելեին հանձնել Բուխարան իրեն, հայտարարություն մեջ Չինգիզխանը նշել էր հետևալը.-«Եթե դուք օգնեք պայքարել նրանց դեմ, ովքեր հրաժարվել են ընդունել իմ պայմանները, մենք ձեզ կվստահենք ձեր քաղաքը կառավարել ապագայում»:

Այսպիսով, «խաղաղասեր» բուխարցիները հետևեցին նրա հորդորին, և պատերազմ սկսվեց երկու խմբերի միջև: Ի վերջո, Չինգիզխանի կողմնակիցները հաղթեցին, բայց… մեծ ցնցումն այն էր, որ Չինգիզխանի զինվորները քաղաք ներխուժելու պես սկսեցին սպանել «խաղաղասեր» բուխարցիներին ։

«Խաղաղասեր բուխարցիների» կոտորածը Չինգիզխանը բացատրեց այս կերպ- Եթե նրանք հավատարիմ լինեին իրենց արյունակիցներին, նրանք չէին դավաճանի իրենց եղբայրներին մեզ համար, երբ մենք օտար էինք նրանց համար…”:

Նա, ով դավաճանում է մեկ անգամ, դավաճանում է մշտապես:

Արաբ պատմաբան

Ալ-Քամալ ֆի Աթ-Թարիխ իբն Ասիր

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից