Թրամփը պատմել է, թե ինչպես է ծրագրում լուծել ուկրաինական հակամարտությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում բացատրել է ուկրաինական հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու ծրագիրը:

«Ինչպես գիտեք, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Պուտինի հետ։ Ես Պուտինին կասեի՝ դու պետք է կարգավորես դա։ Ես կասեի Զելենսկուն՝ դու պետք է որոշես դա: Ես մեկին կասեի, որ նա մեծ գումար կստանա, իսկ մյուսին՝ որ գումար չի ստանա: Ես կհասնեի կարգավորման 24 ժամում»,- պարզաբանել է նախկին նախագահը։

Ինչպես ընդգծել է Թրամփը, ուկրաինական հակամարտությունը երբեք չպետք է տեղի ունենար: Նա մատնանշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բախումների կործանարար բնույթը և հավելել է, որ իր խնդիրն է համարում դրանց անհապաղ դադարեցումը: