Անհետ կորած զինծառայողների ծնողերը փակեցին Բաղրամյան պողոտան

Էջմիածնի «քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները քիչ առաջ փակեցին Բաղրամյան պողոտան։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։

«3 տարի է` մեզ խաբում են, մենք այս քայլին ստիպված ենք դիմում»,–ասաց ծնողներից մեկը։

Ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք սկզբում կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում Փաշինյանի հետ, այնուհետև, տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան շարունակեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ։

Նախագահականից խոստացել էին, որ նրանց կընդունեն, բայց ոչ ոք նրանց մոտ չիջավ զրուցելու։ Այս պահին Բաղրամյան պողոտայում խցանում է առաջացել։

Հիշեցնենք, որ Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: