Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհին (լուսանկարներ)

Արցախցիները բողոքի ակցիա են անում Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին և բետոնե արգելապատնեշներ են տեղադրում։

«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում շարժման հիմնադիր անդամներից Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ճանապարհը արցախցիները փակել են բետոնե բլոկներով։ Նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Ակնա-Ասկերան ճանապարհով ադրբեջանցիները իբր հումանիտար բեռներ տեղափոխեն, ինչպես առաջարկել էլ Բաքվի արտգործնախարար Բայրամովը։

Հիշեցնենք, որ արդեն յոթ ամիս է՝ թշնամի Ադրբեջանը ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։