Արցախի հանրային հեռուստաընկերությունը Վերածննդի հրապարակից արտակարգ ռեժիմով ներկայացնելու է ստեղծված ծանր իրավիճակը

Արցախի հանրային հեռուստաընկերությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրել է հատուկ տաղավար, որտեղից ուղիղ եթերում ամեն օր արտակարգ ռեժիմով ներկայացնելու է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Լրագրողական համայնքին կոչ ենք անում ակտիվ հետևել այդ եթերներին և հնարավորինս լայն ու բազմալեզու տարածում ապահովել ներկայացվող հարցազրույցներում և ռեպորտաժներում տեղ գտած փաստերը։

Ուղիղ եթերներին կարող եք հետևել Արցախի հանրային հեռուստատեսության և Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջերով։ Եթերաժամի, թեմաների և հյուրերի մասին նախօրոք կներկայացնենք։

Նշենք նաև, որ ծրագիրը կմեկնարկի այսօր. ժամը 17:00-ին և 19:00-ին կարող եք հետևել Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանի հետ հարցազրույցներին»,-ասվում է տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։