Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են ցորենի գործարքը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ցորենի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ը։

«Այսօր (հուլիսի 18-ին) տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Հաքանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ցորենի վերաբերյալ վերջին իրադարձությունները Ստամբուլի համաձայնագրի շրջանակում»,- տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ը։