Իսկ Արայիկը թող նստի, իրեն այդ կարգավիճակում վարժվել է պետք

Արցախի Արայիկի գործողությունները, էժան PR-ն ամբողջությամբ Շուշիի, Աղավնոյի հանձման շոուների տրամաբանության շարունակությունն են, «հասեք, փրկեք, ես արեցի ամեն ինչ, երգ-պար, հուզականություն, հարսանիք, բայց մենք մեղավոր չենք, պետք է հանձնել…»։

Մինչդեռ աշխարհը վերջին ժամանակներում այլ բան է ասում, թե արևմուտքը և թե ՌԴ շատ հստակ մեսիջ են հղում հետևյալի մասին.

-Ուզում եք ապրել տարածաշրջանում, ուզում եք ձեր պատմական հայրենիքում պահպանել ձեր պետականությունը, ուզում եք կրկին լինել գործոն, ապա հեռացրեք բանակցողին, հստակ նշեք ձեր կամքը լինելու, արարելու։

Գերտերությունները պետություն են տալիս նրանց, ովքեր այն ուզում են, ովքեր այն կարող են պահպանել, արդյոք կա իմաստ պետություն տալ մի «խոպանչի» ժողովրդի, ովքեր կամք չունեն նույնիսկ մեկ խրթվիլակի հեռացնել, ով կործանեց ամենինչ ու սպանեց հազարների։

Այսօր թե Մոսկվայից, թե Բրյուսելից և թե Վաշինգտոնից հայ ժողովրդին կանգնեցրել են մեկ պարզ ընտրության առաջ։

Կամ նիկոլը չի լինի վարչապետ, կամ Հայաստան-Արցախ չեք ունենա։

Հ.Գ

Իսկ Արայիկը թող նստի, իրեն այդ կարգավիճակում վարժվել է պետք։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից