Պատգամավորները գնացին արձակուրդ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվանից   մինչև սեպտեմբերի 1-ը տարբեր ժամանակահատվածներով կլինեն արձակուրդում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Ալեն Սիմոնյանի արձակուրդի մասին կարգադրության մեջ նշված է. «2023 թվականի հուլիսի 17-31-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում։

2023 թվականի հուլիսի 17-23-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

2023 թվականի հուլիսի 24-31-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»։