Կրասնոդարում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո

Կրասնոդարում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Եվգենի Նաումովը։

«Գիշերային իրադարձության կապակցությամբ քաղաքում ուժեղացվել են հասարակական անվտանգության միջոցառումները։ Վարորդներին խնդրում եմ նախապես պլանավորել երթուղին և ընտրել Ղրիմի կամուրջը շրջանցելու այլընտրանքային ուղիներ»,-ասել է նա։

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի կողմից 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկության դադարեցման մասին: Միջադեպի հետևանքով մահացել է ամուսնական զույգ, իսկ նրանց անչափահաս դուստրը հոսպիտալացվել է: