ՄԹ կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

ՀՀ-ում Մեծ Բրիտանական դեսպանության հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին.

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և  ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու  առողջապահական ծառայությունները։
Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»։